Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Բելգիա

Առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Բելգիա
08.07.2018 | 00:02

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հրաժեշտ են տալիս աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի և կրկնակի չեմպիոն ՈՒրուգվայի հավաքականները։ Քառորդ եզրափակիչի խաղում ուրբաթ ուշ երեկոյան Բելգիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի թիմի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Ֆրանսիան նույն օրը 2:0 հաշվով հաղթեց ՈՒրուգվային։


Աշխարհի առաջնությանը նախորդ փուլերում արդեն հրաժեշտ են տվել աշխարհի քառակի և գործող չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանիները։ Շաբաթ օրը կկայանան քառորդ եզրափակիչի Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա խաղերը, որոնցում հաղթողները հուլիսի 11-ին կհանդիպեն երկրորդ կիսաեզրափակիչում։

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ